212 դիտում, 2021.02.23 12:15

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 539 պացիենտ

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 539 պացիենտ

Փետրվարի 23-ի` ժամը 11:00-ի, դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 493 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 268 995 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Երեկ իրականացվել է 19 869 թեստավորում, որից 13 410-ը հակամարմինների թեստով, 6 459-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 539 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 262 796 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 10 մարդ, ընդհանուր՝ 3457:

Դրականության ցուցանիշը՝ օրական 2,48%, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 2,4%, վերջին 7 օրվանը՝ 2.4%: