Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը Հանրապետության Հրապարակի մետրոյին կից այգում էր ոստիկանների ու զինվորականների ուղեկցությամբ։ Նա որևէ պարզաբանում չտվեց լրագրողներին, միայն տեղեկացրեց, որ Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմի հետ հանդիպման համար Կառավարական 3-րդ մասնաշենք էր գալու Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանն հազարավոր ոստիկանների օգնությամբ, որոնք փակել են Կառավարության մասնաշենքերի բոլոր կողմերը,անցավ այգով, քաղաքացիների՝ «դավաճան» կոչերի ներքո։
Փաշինյանին ուղեկցում են անվտանգության աշխատակիցները՝ նույն պաշտպանիչ անձրևանոցներով և պորթֆեյլներով։ Ոստիկանները լրագրողներին ևս թույլ չեն տալիս մոտենալ շենքին։