Վրաստանի խորհրդարանը վստահության քվե է հայտնել նախարարների նոր կաբինետին, որը կգլխավորի արդեն մեկ անգամ վարչապետի պաշտոնը զբաղեցրած Իրակլի Ղարիբաշվիլին:
89 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ պատգամավորներն աջակցել են Ղարիբաշվիլիին ու նրա առաջարկած նախարարների թեկնածուներին:
Կառավարության կազմը, կարելի է ասել, չի փոխվել՝ բացառությամբ 2 պորտֆելի, որոնցից մեկը՝ Պաշտպանության նախարարինը, պատկանել է հենց Ղարիբաշվիլիին: Այն այժմ կզբաղեցնի Ջուանշեր Բուրչուլաձեն:
Նշենք նաեւ, որ Վրաստանի ոստիկանության այսօր հաջողվել է ներխուժել ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գրասենյակ ու ձերբակալել ընդդիմության առաջնորդ Նիկի Մելիային: Փետրվարի 17-ին Թբիլիսի քաղաքային դատարանը ընդդիմադիր պատգամավոր Մելիային ձերբակալելու վճիռ էր կայացրել, սակայն ոստիկաններին չէր հաջողվել իրականացնել որոշումը:
Վրաստանի արդեն նախկին վարչապետ Գեորգի Գախարիան, ի դեպ, հրաժարական էր ներկայացրել Մելիային ձերբակալելու մասին դատարանի որոշումն իրականացնելու հարցում իր թիմում առաջացած տարաձայնությունների պատճառով: