198 դիտում, 2021.02.23 11:25

Իրավիճակի թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն՝ ընդամենը 100 մետր ոտքով անցնելու համար հազարավոր ոստիկաններ է փողոց հանել

Իրավիճակի թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն՝ ընդամենը 100 մետր ոտքով անցնելու համար հազարավոր ոստիկաններ է փողոց հանել

«Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաաղթելյանը հրապարակել է լուսանկարներ Կառավարության մասնաշենքի մոտից և գրել. 

«Եթե իշխանությունները հայրենիքը սիրեին ու պաշտպանեին այնպես, ինչպես պաշտպանում են սեփական աթոռը, մենք պատերազմում չէինք պարտվի, հազարավոր զոհեր չէինք ունենա, հայրենիք չէինք կորցնի։

Իրավիճակի թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն՝ ընդամենը 100 մետր ոտքով անցնելու համար հազարավոր ոստիկաններ է փողոց հանել»։

Հիշեցնենք, որ երեկվա անհնազանդության երթի ավարտին հայտարարվեց այսօր ժամը 11:00-ին հավաքվել Կառավարության երրորդ մասնաշենքի մոտ, որպեսզի խոչընդոտեն Փաշինյանի այցը շենք: 

«Տեղեկություն կա, որ վարչապետի աթոռին կառչած անձը առավոտյան՝ 11։00-ին գնալու է Կառավարության երրորդ մասնաշենք։ Կոչ եմ անում ձեզ ներկա գտնվել՝ բողոքն ու զայրույթը հայտնել եւ ինչպես պայմանավորվել ենք՝ այդ անձն այս երկրում տեղաշարժվելու իրավունք չունի։ Վաղը 11։00-ին եկեք Կառավարության երրորդ մասնաշենքի երկու մուտքերի մոտ՝ թույլ չտալու այդ խելագարի ազատ շարժը մեր մայրաքաղաքում։

Երեկոյան ժամը 18։00-ին հավաքվում ենք Հանրապետություն մետրոյի կայարանում՝ Արամ Մանուկյանի արձանի մոտ։ Հստակ հասցեներով տեղի է ունենալու երթ դեպի Դատախազություն, այնուհետեւ՝ Ոստիկանություն։ Գնալու ենք շատ հստակ կոչերով եւ պահանջով։ Եթե Դատախազությունը քրեական գործ է հարուցում, փորձում է կեղծ մեղադրանքներ առաջադրել, այս երկրում կա մեկ դավաճան, պետությունը քայքայող մեկ անձ, որի հասցեն շատ հստակ է»,- հայտարարել էր Սաղաթելյանը։

Ֆոտոշարք