408 դիտում, 2021.02.23 11:04

Քաղաքացիները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Քաղաքացիները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Այս պահին կառվարության 3-րդ մասնաշենքի մոտ մեծ թվով ոստիկնական ուժեր են կենտրոնացրել: Նրանք շրջափակված են պահում տարածքը: Բացի այդ, վաղ առավոտից ավտոբուսներով ոստիկանական ուժեր էին կենտրոնացվել Սախարովի հրապարակում:

Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին Երևանում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների քայլերթը, որի մասնակիցները Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյանի այգու (Պրահայի այգի) մոտից շարժվեցին Հրաչյա Քոչար փողոցով, ապա Բաղրամյան պողոտայով հասան Ֆրանսիայի հրապարակ, որտեղ էլ ավարտվեց երթը։

Այսօր ժամը 18։00-ին հավաքվում ենք Հանրապետություն մետրոյի կայարանում՝ Արամ Մանուկյանի արձանի մոտ։ Հստակ հասցեներով տեղի է ունենալու երթ դեպի Դատախազություն, այնուհետեւ՝ Ոստիկանություն։

«Գնալու ենք շատ հստակ կոչերով եւ պահանջով։ Եթե Դատախազությունը քրեական գործ է հարուցում, փորձում է կեղծ մեղադրանքներ առաջադրել, այս երկրում կա մեկ դավաճան, պետությունը քայքայող մեկ անձ, որի հասցեն շատ հստակ է»,- հայտարարեց Սաղաթելյանը։