08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
Մոսկվայում օդի ջերմաստիճանը մայրաքաղաքի գլխավոր օդերեւութաբանական կայանում փետրվարի 23-ին ժամը 07:00-ի դրությամբ իջել Էր մինչեւ մինուս 21,1 աստիճան:
«Անցած գիշերն ամենացուրտն Է եղել Մոսկվայում այս ձմռան սկսվելուց ի վեր»,-ասել Է օդերեւութաբանական բյուրոյի ներկայացուցիչը:
Նա հիշեցրել Է, որ մայրաքաղաքում 2020-2021 թվականների ձմռանը նախորդ ջերմաստիճանային նվազագույնը գրանցվել Է հունվարի 18-ին (մինուս 23,6 աստիճան): Օդերեւութաբանական դիտարկումների ողջ պատմության մեջ ամենացուրտը Մոսկվայում գրանցվել Է 1945 թվականին (մինուս 30,5 աստիճան), ճշտել են օդերեւութաբանական բյուրոյում:
Օդերեւութաբանների կանխատեսմամբ, Մոսկվայի տարածաշրջանն սպասում Է մինուս 20 աստիճանից ցածր եւս մեկ սառնամանիքային գիշեր, իսկ հինգշաբթի օրվանից՝ փետրվարի 25-ից, եղանակը կսկսի կտրուկ տաքանալ:
Լույս փետրվարի 26-ի գիշերը Մոսկվայում եւ Մերձմոսկվայում տեղ-տեղ սպասվում Է մինչեւ պլյուս 5 աստիճան: