կարևոր
889 դիտում, 2 ամիս առաջ --> 2021-02-22 23:43

Դուք արդեն կրակել եք մեր ժողովրդի վրա. Սպասե՛ք այնպես, ինչպես սպասում են մահապատժի դատապարտված հանցագործները. Էդգար Ղազարյան

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրում է.

«Դուք արդեն կրակել եք մեր ժողովրդի վրա։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 10-ը օդից և ցամաքից, տանկերից և անօդաչուներից, հրանոթներից և գնդացիրներից, զենքերի գրեթե բոլոր տեսակներից, ձեր դաշնակիցների ձեռքով, նրանց հետ համագործակցված կրակել ու սպանել ենք 5․000-ից ավելի երիտասարդների, կործանել ենք 18-20 տարեկանների գրեթե մի ողջ սերունդ։ Նրանք պաշտպանում էին ոչ միայն կառավարական շենքեր և ձեր վայելքի ամառանոցները, այլև մեր երկիրը, մեր Հայրենիքը, մեր Անկախությունը և մեր արժանապատվությունը։ Դուք նրանց չներեցիք այդ պայքարի համար, քանզի հայ ժողովրդին թշնամին եք ձեր հոգով և ազգադավ՝ ձեր գործերով։ Հիմա եկել է ձեր արձակած կրակոցների պատասխան տալու ժամանակը։ Եվ դա ուշանում է միայն ձեր ծույլ և օտար էությունն ամբողջությամբ բացահայտելու և դատաստանն ավելի խիստ դարձնելու համար։ Բայց այն երկար ուշանալ չի կարող։ Սպասե՛ք այնպես, ինչպես սպասում են մահապատժի դատապարտված հանցագործները՝ ամեն անգամ մոտակայքում ոտնաձայներ լսելիս»։

Իսկ նախորդ գրառմամբ Էդգար Ղազարյանը բերում է փաստեր, թե ինչ եղավ, երբ  Ռումինիայի Կոմկուսի գլխավոր քարտուղար Չաուշեսկուն անվտնագության ուժերին կարգադրեց կրակ բացել ցույցի մասնակցիների վրա:

«Փաստի արձանագրում։ 1989 թվականի դեկտեմբերի 17-ին, Երբ Չաուշեսկուն անվտնագության ուժերին կարգադրեց կրակ բացել Տիմիշոարայում բռնկված հակակառավարական ցույցի մասնակցիների վրա, երկրի կառավարությունը վերջնականորեն տապալվեց։ Նիկոլաե Չաուշեսկուն և նրա տիկինը՝ Ելենա Պետրեսկուն գերեվարվեցին ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ կողմից։ Զինվորական հատուկ տրիբունալի կողմից դեկտեմբերի 25-ին անցկացվեց հապշտապ դատավարություն՝ Չաուշեսկուն մեղադրելով սեփական ժողովրդի ցեղասպանության, ժողովրդի և պետության դեմ զինված հարձակման, ազգային ինստիտուտների վերացման և երկրի տնտեսության թուլացման (սաբոտաժի) մեջ։ Ընդամենը մեկ ժամ տևած դատավարության արդյունքում Չաուշեսկուն և իր կինը դատապարտվեցին մահապատժի։ Նույն օրը, մի քանի բարձրաստիճան զինվորականների և հարյուրավոր կամավորականների կողմից Նիկոլաե և Ելենա Չաուշեսկուները գնադկահարվեցին»։