կարևոր
2566 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-22 23:43

Քաղաքացիական հագուստով անձանց կողմից բռնի կերպով ոստիկանություն տեղափոխված անչափահաս Ավետիս Ֆիշենքճեանը ազատ արձակվեց

Երևանում կայացած խաղաղ երթի ավարտից մեկ ժամ անց մայրաքաղաքի կենտրոնական փողոցինց՝ առանց ներկայանալու քաղաքացիական հագուստով անձինք մոտեցել և առևանգել էին ՀՅԴ ՀԵՄ-ի անդամ, Սիրիայից Հայաստան մշտական բնակության տեղափոխված, անչափահաս Ավետիս Ֆիշենքճեանին։ 

Yerkirmedia.am-ի տեղեկություններով քիչ առաջ նա ազատ արձակվեց։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Ավետիսը բերման է ենթարկվել խուլիգանության կասկածով։

«Այս պահին նյութեր են նախապատրաստվում, որպեսզի 10-օրյա ժամկետում որոշվի քրեական գործ հարուցելու են թե ոչ։ Պետք է շեշտեմ, որ երեխային Արաբկիրի բաժին են բերել այնպես, կարծես թե նա ահաբեկիչ էր, կամ պատրաստվում էր ահաբեկչություն կատարել»,-ասաց Մելիքյանը։

Ավետիսն էլ նշեց, որ ամբողջ ճանապարհին իրեն չեն պատճառաբանել թե ինչու են տանում ոստիկանության բաժանմունք, միայն բաժանմունքում են տեղեկացրել, որ ինքը կատարել է խուլիգանություն՝ հավկիթներ է նետել ՀՔԾ շենքի ուղղությամբ։