Բրյուսելում կայացած հանդիպմանը ԵՄ արտգործնախարարները հայտարարել են Բելառուսի իշխանությունների կողմից քաղաքացիական հասարակության շարունակական հետապնդման և պատժամիջոցների հետագա ընդլայնման հարցով քննարկումների մասին: Այս մասին ասուլիսում տեղեկացրել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:
«Ինչ վերաբերում է Բելառուսին, իշխանությունների կողմից բռնաճնշումները և քաղաքացիական հասարակության և քաղաքացիների վրա շարունակվում են: Մենք կքննարկենք հետագա պատժամիջոցների ընդունումը, իսկ այդ ընթացքում կաջակցենք բելառուս ժողովրդին և ժողովրդավարության նրա օրինական պահանջին », - ասել է նա: