Երեւանում տեղի է ունեցել «Հայրենիքի փրկության շարժման» ակցիան, որը երթով սկսվել էր Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյանի անվան այգուց:
Մասնակիցները երթով Կոմիտասի պողոտայով, Վաղարշյան եւ Հրաչյա Քոչար փողոցներով եւ Բաղրամյան պողոտայով հասել են Ֆրանսիայի հրապարակ, որտեղ էլ ակցիան ավարտվել է:
Երթի մասնակիցներին՝ քաղաքացիներից շատերը ողջունել են պատշգամբներից, երթն ուղեկցվել է «Առանց Նիկոլ Հայաստան» կոչերով:
Առաջին կարճատեւ կանգառը երթի մասնակիցներն իրականցրել են Հատուկ Քննչական Ծառայության շենքի մուտքի մոտ՝՝ ամոթանք տալով այդ կառույցի իրավաբաններին անգործության համար:
Մեկ այլ կանգառ տեղի է ունեցել Բաղրամյան 26 հասցեի մոտ, ուր երթի մասնակիցները պահանջել են հանրապետության նախագահից, ով երաշխավորն է սահմանդրության, տեր կանգնել ոտնահարվող սահմանադրությանը եւ հետեւողական լինել կառավարության հրաժարականի եւ ժամանակավոր կառավարության ձեւավորման մասին իր նախկինում արված հայտարարությանը:
Երթն ավարտվել է Ֆրանսիայի հրապարակում, ուր Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը կոչ է արել հաջորդ օրն առավոտյան 11:00 դիմավորել Նիկոլ Փաշինյանին կառավարության 3-րդ շենքի դիմաց, իսկ երեկոյան 18:00-ին լինել Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի մոտ հետագա գործողությույնների համար: