Այսօր Երևանում կայացած խաղաղ երթի ավարտից շուրջ մեկ ժամ անց մայրաքաղաքի կենտրոնական փողոցինց՝ առանց ներկայանալու քաղաքացիական հագուստով անձինք մոտեցել և առևանգել են ՀՅԴ ՀԵՄ-ի անդամ, Սիրիայից Հայաստան մշտական բնակության տեղափոխված, անչափահաս Ավետիս Ֆիշենքճեանին։ Այս մասին հայտնում է ՀՅԴ ՀԵՄ-ի ֆեյսբուքյան էջը։
Մեզ հայտնի դարձավ, որ այս պահին Ավետիսը գտնվում է ոստիկանական բաժանմունքում։