Փետրվարի 22-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այդ երկրի խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ ասել է, որ իր առաջին արտասահմանյան ուղեւորություններից մեկը կլինի այցն Ադրբեջան:
Ղարիբաշվիլին Ադրբեջանի նախագահին «իմաստուն կառավարիչ» է անվանել ու նշել, թե շատ լավ հարաբերություններ ունի Իլհամ Ալիեւի հետ: Նրա խոսքով՝ վրացական կողմի համար դժվար չի լինի բանակցել Բաքվի հետ ու լեզու գտնել վրացա-ադրբեջանական սահմանի սահմանազատման-գծանշման հարցում:
Հիշեցնենք՝ վերջին շրջանում վրաց-ադրբեջանական սահմանի շուրջ լարվածություններ են առաջացել եւ սահմանազատման գործընթացում կան չհամաձայնեցված տարածքներ, որտեղ եւ գտնվում է Դավիթ Գարեջիի վանական համալիրը: