Պատվաստումն արդյունավետ է միայն այն դեպքում, երբ այն իրականացվում է ամենուր: Այս մասին ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը:
Գեբրեյեսուսը բոլոր երկրներին հորդորել է չհետաձգել պատվաստումը, քանի որ հակառակ դեպքում կորոնավիրուսի նոր շտամներ կհայտնվեն:
«Այդ դեպքում մեր կիրառած պատվաստանյութերը կարող են անօգուտ դառնալ », - զգուշացրել է պաշտոնյան:
Նա շեշտել է, որ զարգացող երկրներում պատվաստանյութերի պակասը խնդիրներ է ստեղծելու հարուստ երկրների համար: Ուստի Գեբրեյեսուսը իշխանություններին կոչ է արել բացատրել իրենց քաղաքացիներին, որ վիրուսից պաշտպանվելու համար անհրաժեշտ է պատվաստել ոչ միայն նրանց, այլ «աշխարհի մնացած երկրների» բնակիչներին: