12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Անհայտ անձինք փետրվարի 22-ին ժամը 20.00-ի սահմաններում Երևան-Աշտարակ մայրուղու հարևանությամբ վթարի են ենթարկել Շորշոր – Երևան մայրուղային ջրատարը: Այս մասին հայտնում են «Վեոլիա Ջուր» ընկերության հանրային կապերի ծառայությունից։
Նշված վթարի վերացման աշխատանքների հետ կապված, փետրվարի 23-ի ժամը 10.00-18.00 կդադարեցվի Երևանի Հաղթանակ թաղամասի, Սիլիկիան թաղամասի 4-13-րդ փողոցների, Արմավիրի մարզի Մերձավան գյուղի և Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի 5-րդ փողոցի՝ իր նրբանցքներով, ջրամատակարարումը:
Հաղորդագրությամբ ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: