Սոչիում հանդիպել են Ռուսաստանի ու Բելառուսի նախագահները եւ քննարկել հիմնականում երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր:
Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե համագործակցության պահանջ կա տարբեր մակարդակներում, այդ թվում՝ տարածաշրջանային:
Ալեքսանդր Լուկաշենկոն էլ ասել է, որ Ռուսաստանի եւ Բելառուսի գրեթե բոլոր «ճանապարհային քարտեզները» պատրաստ են ստորագրման: Նրա խոսքով՝ ֆինանսական օգնությունը, որը Մոսկվան ցուցաբերել Է Մինսկին, եղել է ժամանակին եւ կարեւոր՝՝ փողերը «քամուն չեն տվել»:
Հանդիպմանը Բելառուսի նախագահը նաեւ տեղեկացրել է, որ իր երկիրը ռուսական տեխնոլոգիաների հիման վրա իր պատվաստա-նյութը կստեղծի կորոնավիրուսի դեմ:
Բանակցությունների ավարտին Պուտինը հրավիրել է Լուկաշենկոյին դահուկ քշելու: