24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիների բողոքի երթը Ֆրանսիայի հրապարակում ավարտվեց։
«Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաաղթելյանը ներկայացրեց վաղվա անելիքները։
«Տեղեկություն կա, որ վարչապետի աթոռին կառչած անձը առավոտյան՝ 11։30-ին գնալու է Կառավարության երրորդ մասնաշենք։ Կոչ եմ անում ձեզ ներկա գտնվել՝ բողոքն ու զայրույթը հայտնել եւ ինչպես պայմանավորվել ենք՝ այդ անձն այս երկրում տեղաշարժվելու իրավունք չունի։ Վաղը 11։00-ին եկեք Կառավարության երրորդ մասնաշենքի երկու մուտքերի մոտ՝ թույլ չտալու այդ խելագարի ազատ շարժը մեր մայրաքաղաքում։
Երեկոյան ժամը 18։00-ին հավաքվում ենք Հանրապետություն մետրոյի կայարանում՝ Արամ Մանուկյանի արձանի մոտ։ Հստակ հասցեներով տեղի է ունենալու երթ դեպի Դատախազություն, այնուհետեւ՝ Ոստիկանություն։ Գնալու ենք շատ հստակ կոչերով եւ պահանջով։ Եթե Դատախազությունը քրեական գործ է հարուցում, փորձում է կեղծ մեղադրանքներ առաջադրել, այս երկրում կա մեկ դավաճան, պետությունը քայքայող մեկ անձ, որի հասցեն շատ հստակ է»,- հայտարարեց Սաղաթելյանը։