կարևոր
556 դիտում, 2 ամիս առաջ --> 2021-02-22 20:42

Այն, ինչ կատարվեց, սարսափելի էր, այն, ինչ մեզ սպասվում է այս իշխանությունների օրոք, ավելի սարսափելի է լինելու․ Վազգեն Մանուկյան

Այն, ինչ կատարվեց, սարսափելի էր, այն, ինչ մեզ սպասվում է այս իշխանությունների օրոք, ավելի սարսափելի է լինելու․ Վազգեն Մանուկյան

Անհնազանդության ակցիա իրականացնողները Ֆրանսիայի hրապարակ մտնող բոլոր 4 մուտքերը փակելուց հետո ամփոփեցին երթը։ Վարչապետի՝ ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանն ասաց, որ այն, ինչ կատարվեց, սարսափելի էր, այն, ինչ մեզ սպասվում է այս իշխանությունների օրոք, ավելի սարսափելի է լինելու։

«Սա քաղաքական պայքար չէ, մենք ուզում ենք փրկել հայ ազգը և այս պետությունը։ Հայաստանում Սահմանադրությունը չի աշխատում իրենց պատճառով, ամեն օր իրենք խախտում են Սահմանադրությունը։ Այսպես կամաց-կամաց ազատելով, հրապարակներ, փողոցներ վերջը ամեն ինչը մեր ձեռքն է լինելու, իսկ այդ շենքերը, որի մասին իրենք տենց մտածում են, հասած տանձի պես ընկնելու է մեր ձեռքը»,- ասաց նա։