կարևոր
1561 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-22 20:10

Մեր պահանջն է, որ Արմեն Սարգսյանը իր խոսքի տերը լինի․ երթը կանգ առավ նախագահի նստավայրի դիմաց

Մեր պահանջն է, որ Արմեն Սարգսյանը իր խոսքի տերը լինի․ երթը կանգ առավ նախագահի նստավայրի դիմաց

ՀՀ նախագահի նստավայրի կողմից մեկ պահանջ է եղել՝ որ Նիկոլ Փաշինյանը հեռանա, և մեր պահանջն է, որ Արմեն Սարգսյանը իր այդ խոսքի տերը լինի: Այս մասին հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը Երևանի Պրահայի այգուց մեկնարկած անհնազանդության երթի ժամանակ, որը կանգ առավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրի առջև։

«Նա դրա համար ունի երկու գործողություն․ մեկ՝ շարունակելով պահանջը՝ չվավերացնի որևէ փաստաթուղթ, որն ուղարկվում է նախագահական պալատ վարչապետի աթոռը գրավողի կողմից, երկրորդ՝ Հայաստան է վերադարձել, շատ արագ պետք է դիմի գործողությունների՝ քաղաքացիների իրավունքները պաշտպանելու, օրենքը պաշտպանելու և, իր հայտարարած, կառավարության ու Նիկոլի հրաժարականը ժամ առաջ իրականություն դարձնելու ուղղությամբ»,-պարզաբանեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։