կարևոր
1469 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-22 20:02

«Եկեք լինենք միասնական ու տեր կանգնենք մեր իրավունքներին» Եզդիների ազգային միությունը նոր նախագահ ունի

«Եկեք լինենք միասնական ու տեր կանգնենք մեր իրավունքներին» Եզդիների ազգային միությունը նոր նախագահ ունի

Եզդիների ազգային միությունը նոր նախագահ ունի:

Միակ թեկնածուին Խդր Հաջոյանին ձայների մեծամասնությամբ ընտրել են Եզդիների ազգային միության համագումարի նախագահության անդամները: Նա Ազիզ Թամոյանի թոռն է:

Մինչ ընտրությունը ցուցադրվել է Եզդիների ազգային միության արդեն նախկին նախագահ Ազիզ Թամոյանին նվիրված փաստա-վավերագրական ֆիլմ: Այն պատմում է մոտ 33 տարի կառույցը ղեկավարած Ազիզ Թամոյանի գործունեության, հայ-եզդիական բարեկամության մասին: Ֆիլմին հաջորդել են տեսաուղերձները եզդիական միջազգային կառույցների ղեկավարներից, որոնք չեն կարողացել ներկա գտնվել համագումարին:

Հատուկ ուղերձներ են հղել եզդիների հոգեւոր առաջնորդը, Կանադայի եզդիների համայնքի ղեկավարը: