կարևոր
2097 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-22 17:22

Հականժդեհական հայտարարության հետ կապված Անդրեասյանին հարց են ուղղել արցախցի մանկավարժները․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Արցախում տնօրենների հետ հանդիպման ժամանակ հականժդեհական հայտարարության հետ կապված փոխնախարար Անդրեասյանին հարց են ուղղել նաեւ արցախցի մանկավարժները: 

Հիշեցնենք, որ ՀՅԴ Արցախի Երիտասարդական միության անդամները Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանին դիմավորել են «Արցախում տեղ չունես» գրությամբ պաստառով: Նրանք փոխնախարարից բացատրություն են պահանջել իր հականժդեհական հայտարարության համար: Սակայն փոխնախարարը որեւէ հարցի չի պատասխանել եւ շտապելով նստել է ավտոմեքենան: