կարևոր
1755 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-22 14:16

«Հայրենիքի փրկության շարժման» երթը կմեկնարկի ժամը 18:00-ին Վ. Դավթյան այգուց. երթուղին հայտնի է

Այսօր՝ ժամը 18։00-ին, Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան այգուց (Պրահայի այգի, Արաբկիրի թաղապետարանի դիմաց) կմեկնարկի «Հայրենիքի փրկության շարժման» երթը: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայրենիքի փրկության շարժումը»:

Երթը կընթանա Հրաչյա Քոչար փողոցով, Բաղրամյան պողոտայով  և կհասնի Ֆրանսիայի հրապարակ, որտեղ տեղի կունենա անհնազանդության ակցիա: