«Բարձրագույն դատական խորհրդի նախագահն ամեն ասեկոսեի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնում». Aysor.am-ի հետ զրույցում ասել է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը՝ անդրադառնալով ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի վերաբերյալ «Կանաչ ապագա» նախաձեռնության ղեկավար Վահագն Վարագյանի գրառմանը:
Ըստ դրա՝ փետրվարի 20-ին Արթուր Մկրտչյանը սրճարանում հեռախոսազրույցի ընթացքում գոռացել է. «ինչ կապ ունի, որ երեք անչափահաս երեխա ունի, ոնց ուզում ես արա, դրանք պետք է նստեն»:
Ըստ Վարագյանի՝ դատարանի նախագահի այս պահանջը վերաբերել է «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով մեղադրյալներին, այդ թվում՝ Արա Սաղաթելյանին եւ Կարեն Բեքարյանին: ԲԴԽ նախագահն ասել, որ եթե սրճարանի տեսաձայնագրությունները պահանջեն, Բարձրագույն դատական խորհուրդը հավուր պատշաճի կարձագանքի:
Ռուբեն Վարդազարյանը չի հավատում Արթուր Մկրտչյանի մասնակցությամբ նման դեպքին, բայց եւ չի բացառում: