15.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.19 +0.28 | |
GBP | 490.96 -1.29 | |
EUR | 414.31 -3.25 | |
GEL | 144.29 -3.31 | |
RUB | 6.6 -0.06 |
Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն «Թվիթեր»-ում գրառում է արել ու կոչ արել անհապաղ ազատ արձակել Լեռնային Ղարաբաղում պատերազմի հետեւանքով գերեվարված զինվորներին ու քաղաքացիական անձանց:
Անդրադառնալով Հայաստանի արտգործնախարարի հետ ունեցած հեռախոսազրույցին՝ Ալմագրոն մասնավորապես նշել է. «Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի հետ խոսեցինք այդ երկրի ու Ամերիկյան պետությունների կազմակերպության միջեւ համագործակցության, ինչպես նաեւ Արցախում հումանիտար իրավիճակի վերաբերյալ: Մենք հորդորում ենք անհապաղ ազատ արձակել պատերազմի ժամանակ գերեվարված քաղաքացիներին ու ռազմագերիներին»: