Boeing ավիաընկերությունը հորդորել է բոլոր ավիաուղիներին դադարեցնել Pratt & Whitney PW 4000 շարժիչներով Boeing 777 շարքի ինքնաթիռի թռիչքները:
Ընկերությունը հայտնել է, որ այս պահին այդպիսի 69 ինքնաթիռ է օգտագործվում, եւս 59 պահեստում է: Որոշման պատճառը փետրվարի 21-ին United Airlines ամերիկյան ավիաընկերության Boeing 777 ինքնաթիռի հետ տեղի ունեցած միջադեպն է:
ԱՄՆ Դենվեր քաղաքից Հոնոլուլու մեկնող օդանավում թռիչքի ժամանակ տեղի էր ունեցել շարժիչի խափանում: Թեեւ ինքնաթիռը, որում 231 ուղեւոր է եղել, ապահով վերադարձել էր օդանավակայան, սակայն դրա բեկորներն ընկել էին բնակելի շենքերի մերձակայքում:
Տուժածների մասին ոչինչ չի հաղորդվում: