կարևոր
1565 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-22 10:42

Արցախի մի շարք համայնքներում հրթիռային և կասետային ռումբերի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում

Արցախի մի շարք համայնքներում հրթիռային և կասետային ռումբերի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում

Հանրապետության տարածքում ամենօրյա ռեժիմով շարունակվում են զենք-զինամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքները:

ՆԳՆ ԱԻ ծառայությունն իրազեկում է, որ այսօր օրվա ընթացքում պայթուցիկ առարկաների, հրթիռային և կասետային ռումբերի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտակերտ քաղաքում, Մարտակերտի շրջանի Ն.Հոռաթաղ, Աղաբեկալանջ, Ճանկաթաղ, Մոխրաթաղ, Վարնկաթաղ համայնքների տարածքներում, Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների մերձակա տարածքում:

Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել ծառայության շուրջօրյա գործող կարճ հեռախոսահամարներին. 911,101,112: