կարևոր
1942 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-22 09:50

Զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները դադարեցվել են անորոշ ժամանակով

Զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները դադարեցվել են անորոշ ժամանակով

ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որոնողական աշխատանքները դադարեցվել են անորոշ ժամանակով։

«Փետրվարի 15-ից որոնողական աշխատանքներ չեն իրականացվում:

Ադրբեջանական կողմն առանց մեկնաբանության այսօր ևս արգելել է Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում իրականացնել փրկարար-որոնողական աշխատանքներ:

Սա զինադադարից հետո առաջին դեպքն է, երբ որոնումները դադարեցվում են այսքան երկար ժամանակով:

Նշենք, որ մինչ այս պահը հայտնաբերվել է ընդհանուր 1485 զինվորական ու քաղաքացիական անձանց աճյուններ»,– ասված է հայտարարությունում։