526 դիտում, 2021.02.21 22:56

Արա Սաղաթելյանը կալանավորվեց երկու ամսով

Արա Սաղաթելյանը կալանավորվեց երկու ամսով

Դատարանը բավարարեց Արա Սաղաթելյանի խափանման միջոցի վերաբերյալ քննիչի միջնորդությունը և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց երկամսյա կալանավորումը: Փաստաբանը նշեց, որ որոշումը բողոքարկվելու է:

Ինչպես տեղեկացրել էինք փետրվարի 19-ի երեկոյան Ազգային Անվտանգության ծառայության աշխատակիցները միաժամանակյա խուզարկություններ են իրականացրել հանրային մի շարք գործիչների՝ ադբեջանագետ Անժելա Էլիբեկովայի, իրավաբան Գոհար Մելոյանի աշխատասենյակներում, քաղաքագետ Քառյակ Մեդիայի համահիմնադիր Կարեն Բեքարյանի տանը։ Վերջինս բերման է ենթարկել։ Գրեթե միաժամանակ, բերման է ենթարկվել նաեւ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը: Ավելի ուշ Գոհար Մելյոյանն ու Անժելա Էլիբեկովան ազատ են արձակվել։

Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը, Մհեր Ավագյանը, Արամ Լևոնի Սարգսյանը ձերբակալվել էին։ Նրանց ձերբակալման իրավաչափության հարցը վիճարկվել էր դատական կարգով, սակայն մինչ դատարանում կքննարկվեր բողոքները, վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք էր առաջադրել նրանց՝ այսպես կոչված «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի գործով ու կալանավորելու միջնորդություն ներկայացրել դատարան: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի, 226.2-րդ հոդվածով և 307.4-րդ հոդվածով՝ բռնության կոչեր, ազգային մոլեռանդություն տարածելու և ռազմական դրության ժամանակ տեղեկատվության շրջանառության կանոնները խախտելու հատկանիշներով։ Արամ Սարգսյաննը կալանավորվել է, իսկ Մհեր Ավագյանն այօր դատարանի որոշմամբ ազատ է արձակվել։ Կարեն Բեքարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 11։30֊ին