կարևոր
1972 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-21 22:43

Այսուհետ յուրաքանչյուրն ազատ է Արարատ Միրզոյանին անվանել «թուրքի շպիոն», և նա չի կարող ձեր դեմ դիմել դատարան.փաստաբան

Այսուհետ՝ յուրաքանչյուր ոք ազատ է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Սամվելի Միրզոյանին անվանել «թուրքի շպիոն», «ԱԱԾ գործակալ» կամ պարզապես «Օմեգա» և նա չի կարող ձեր դեմ դիմել դատարան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Ի դեպ, թուրքի շպիոն Օմեգային բացահայտող տեսանյութի տարածումից (16.01.2021թ) անցել է մեկ ամսից ավելին, ուստի համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի, Օմեգան կորցրել է վիրավորանքի կամ զրպարտության հիմքով հայց ներկայացնելու իրավունքը (այս դեպքերում գործում է հայցային վաղեմության հատուկ ժամկետ՝ մեկ ամիս հրապարակման պահից): Այդ մասին մինչ այս պահը չկա որևէ տեղեկատվություն դատալեքս համակարգում:

Չի ներկայացվել նաև հաղորդում հանցագործության մասին:

Այսուհետ՝ յուրաքանչյուր ոք ազատ է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Սամվելի Միրզոյանին անվանել «թուրքի շպիոն», «ԱԱԾ գործակալ» կամ պարզապես «Օմեգա» և նա չի կարող ձեր դեմ դիմել դատարան»,- գրել է նա։