կարևոր
1749 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-21 22:16

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ առայսօր Արցախ է վերադարձել ավելի քան 52 700 տարհանվածներ

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ առայսօր Արցախ է վերադարձել ավելի քան 52 700 տարհանվածներ

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղի տարածքում առաջադրանքների կատարումը: Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

Ռուս խաղաղապահների կողմից քսանյոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ եւ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում:

«Հրադադարի պահպանման ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով»,- ասվում է հաղորդագրությունում:

Ռուս խաղաղապահների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր եւ քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտների վերականգնումը, հումանիտար օգնություն է ցուցաբերվում բնակչությանը:

Ընդամենը 2020-ի նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղում նախկին բնակության վայր է վերադարձել 52 700 մարդ: