01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Հայաստանի ֆուտբոլի առաջնության դեռևս 6-րդ տուրից հետաձգված խաղում մրցեցին «Արարատ»-ը և «Ուրարտու»-ն:
Չարենցավանի քաղաքային մարզադաշտում կայացած խաղում «Արարատ»-ը երկու անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը: Նախ առաջին կեսի վերջնամասում Կոնեն բացեց խաղի հաշիվը և ինքն էլ կրկնապատկեց 65-րդ րոպեին` դառնալով դուբլի հեղինակ: «Արարատ»- «Ուրարտու»` 2:0:
Այս տուրից հետո «Արարատ»-ը մրցաշարային աղյուսակի առաջատարն է 21 միավորով, իսկ «Ուրարտու»-ն 6-րդն է 15 միավորով:
6-րդ տուրից հետաձգված խաղերում «Շիրակը» նվազագույն հաշվով զիջել էր «Լոռի ՖԱ»-ին, իսկ «Նոան» խոշոր հաշվով հաղթել էր «Վանին»: