Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 24-րդ տուրում «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ ընդունեց «Կադիս»-ին:
Առաջին կեսի 32-րդ րոպեին «Բարսելոնա»-ն կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ: 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Մեսին: «Բարսելոնա»-ն առավելություն ուներ, նույնիսկ մի շարք գոլային պահեր, սակայն դրանք չօգտագործեց: «Կադիս»-ը երկրորդ կեսի վերջնամասում կարողացավ հավասարեցնել հաշվի տարբերությունը: Կրկին 11 մետրանոցի շնորհիվ: Այն անվրեպ իրացրեց Ֆերնանդեսը: «Բարսելոնա»- «Կադիս»` 1:1:
Այս տուրից հետո «Բարսելոնա»-ն Լա լիգայի մրցաշարային աղյուսակում 3-րդն է և ունի 47 միավոր: «Կադիս»-ը 14-րդն է: Առաջատարը 55 միավորով «Ատլետիկո»-ն է: