կարևոր
1567 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-21 19:09

Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 12 742 նոր դեպք

Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 12 742 նոր դեպք

Ռուսաստանի Դաշնությունում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 12 հազար 742 նոր դեպք։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Վարակակիրներից 10%-ի մոտ հիվանդությունն ընթանում է առանց ախտանշանների: Վերջին մեկ օրվա ընթացքում հիվանդությունը հաղթահարել է 16 հազար 012 հոգի, մահացել` 417 մարդ:

Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 4 մլն 164 հազար 726  է, մահացել է 83 հազար 293 մարդ, առողջացել` 3 713 445 վարակակիր: