կարևոր
2189 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-21 18:38

Բերման են ենթարկվել ՀՀԿ ԵԿ մի շարք անդամներ կառավարական ամառանոցի մոտ օղու շիշ դնելու համար

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը գրում է.

«#աջակցությունանբարոյականին ֆլեշմոբի շրջանակներում կառավարական ամառանոցի մոտ ՓՈՂՈՑՈՒՄ օղու շիշ դնելու համար բերման են ենթարկվել ՀՀԿ ԵԿ մի շարք անդամների:

լավ, բայց վախկոտությանն ու հիմարությանն էլ չափ կա էլի...»:

Հայկ Մամիջանյանն ասաց, որ իր տեղեկությամբ՝ երեք հոգու են բերման ենթարկել, որոնց հետո բաց են թողել: «Տարել են, անձի ինքնությունն են պարզել ընդամենը ու հետ են բերել: Բառիս բուն իմաստով ընդամենը ակցիան խոչընդոտելն է եղել իմաստը»,- ասաց Մամիջանյանը: Նրա խոսքով՝ ֆլեշմոբին բազմաթիվ քաղաքացիներ են մասնակցել, որոնք օղու շշեր են տարել դրել ամառանոցի պատերի տակ:

Ավելի վաղ Հայկ Մամիջանյանը ֆլեշմոբ է նախաձեռնել Պռոշյան փողոցի վրա գտնվող կառավարական ամառանոցի առջև՝ առաջարկելով բոլորին մի շիշ օղի տեղադրել ամառանոցի առջև։ Նա իր էջում հետևյալ կոչն էր ուղղել. 

«միացեք նոր ֆլեշմոբին!!!

Մի շիշ օղի հասցրեք կառավարական ամառանոցի պարսպի մոտ, նկարեք ու տեղադրեք սոցիալական ցանցերում #աջակցությունանբարոյականին հեշթեգով»: