կարևոր
1642 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-21 15:50

Դատարանը քիչ առաջ ոչ իրավաչափ համարեց Նարեկ Մալյանի ձերբակալությունը

Դատարանը քիչ առաջ ոչ իրավաչափ համարեց Նարեկ Մալյանի ձերբակալությունը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, քիչ առաջ ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանի ձերբակալումը ճանաչեց ոչ իրավաչափ։ Նա ազատ արձակվեց: 

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկ կեսօրին մոտ քաղաքացիական հագուստով ոստիկանները հանրահավաքից առաջ ուժով բերման ենթարկեցին ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանին, այնուհետև Մալյանը ձերբակալվեց ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 կետի առաջին հոդվածի մասով (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը)։ Փաստաբան Տիգրան Աթանեսյանը նշել էր, որ ձերբակալությունն ապօրինի է և ըստ իրեն՝ ձերբակալման միակ պատճառը, որ կարող է լինել Նարեկ Մալյանի կողմից բեմադրված «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին»  ֆուտուրիստական ներկայացումը խաթարելն էր: