կարևոր
1066 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-21 15:07

Նիդերլանդներում թռչնագրիպի բռնկման դեպքեր են գրանցվել

Նիդերլանդներում թռչնագրիպի բռնկման դեպքեր են գրանցվել

Նիդերլանդների Սինթ-Ուենրոդ քաղաքի թռչնաբուծական ֆաբրիկայում թռչնագրիպի դեպքեր են գրանցվել: 

Նիդերլանդների գյուղատնտեսության, բնության և սննդի հարցերով նախարարությունից հայտնել են, որ հնարավոր է՝ սա լինի հիվանդության խիստ վտանգավոր տեսակ:

Այդ թռչնաֆաբրիկայից 1 կմ շառավղի վրա գտնվում են ևս երկու թռչնաֆաբրիկաներ: Վիրուսի տարածումը խոչընդոտելու համար այդ թռչնաֆաբրիկաներում բոլոր թռչունները՝ շուրջ 122 հազար հավ, ոչնչացվելու են:

3 կմ շառավղի վրա գտնվող յոթ թռչնաֆաբրիկաների համար պարբերաբար թեստավորում կանեն՝ տեսնելու արդյոք վարակման դեպք կա, թե ոչ: