Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող ՀՀ առաջնությունում կայացել են 5-րդ տուրի պարտիաները:
Այս տուրում միավորը կիսեցին Հովհաննիսյան-Մ Պետրոսյան, Տեր-Սահակյան-Պետրոսյան, Մարտիրոսյան-Սարգսյանը զույգերը: Հաղթանակներ տոնեցին Զավեն Անդրիասյանը, Հովհաննես Գաբուզյանը և Արման Փաշիկայնը:
Մրցաշարային աղյուսակի առաջատարը 5 հնարավորից 4,5 միավորով Հովհաննես Գաբուզյանն է, 4 միավոր ունի Արման Փաշիկայնը և 3-ական միավոր ունեն Մանուէլ Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը և Սամվել Տեր-Սահակյանը:
Հայաստանի այս առաջնությունը բաղկացած է 11 տուրից և կեզրափակվի փետրվարի 28-ին: