կարևոր
645 դիտում, 3 ամիս առաջ - 2021-02-21 13:49

Փետրվարի 21-ի կորոնավիրուսի տվյալները Վրաստանում

Փետրվարի 21-ի կորոնավիրուսի տվյալները Վրաստանում

Փետրվարի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 258 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում  268355 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Երեկ իրականացվել է՝ 9653  թեստավորում, որից 4697-ը հակամարմինների թեստով, 4956-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 571 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 261637 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս  10 մարդ, ընդհանուր՝ 3435:

Դրականության ցուցանիշը՝ օրական 2,67%, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 2,6%, վերջին 7 օրվանը՝ 2,5%: