Փետրվարի 20-ին` ժամը 18:59-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ելփին գյուղի մոտակայքում ավտոմեքենան սահել և հայտնվել է ճամփեզրյա առվակում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան - Մեղրի հատվածի 91-րդ կմ-ին «Honda CR-V» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ճամփեզրյա առվակում:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել առվակից: