կարևոր
1942 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-21 11:07

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 168 դեպք, մահացել է 7 մարդ

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 168 դեպք, մահացել է 7 մարդ

Փետրվարի 21-ի` ժամը 11:00-ի, դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 170402 դեպք, որոնցից 161994-ն` առողջացած, 3164-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4443 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 704131 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3075 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 168 նոր դեպք: Ունենք 91 առողջացած և 7 մահվան: