կարևոր
359 դիտում, 1 ամիս առաջ --> 2021-02-20 23:55

Ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն

Ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն

Սև ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված  փետրվարի 20-ին և 20-ի լույս 21-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում զգալի, լեռնային գոտիներում և լեռնանցքներում բուք։ Գիշերը և առավոտյան հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
 

Հանրապետության տարածքում փետրվարի 21-ի գիշերը շրջանների զգալի մասում, 21-ի ցերեկը՝ Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-22-ի գիշերն աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։

Երևանում փետրվարի 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, ցերեկը՝ առանց տեղումների եղանակ: Գիշերը կդիտվի -5․ ցերեկը՝ +4, երեկոյան՝ +5 աստիճան ցուրտ։