կարևոր
1472 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-20 23:33

Քաջարանում մերկասառույցի պատճառով 10 ավտոմեքենա իրար են բախվել․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Այսօր՝ փետրվարի 20-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10։30-ից մինչև 11։00-ն ընկած ժամանակահատվածում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 329 կմ հատվածում, Քաջարան քաղաքի սկզբնամասում, ճանապարհի մերկասառույցի պատճառով՝ բախվել էին 10 ավտոմեքենա։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։