Հայրենիքի փրկության շարժումն այսօր փետրվարի 20-ին՝ ժամը 15-ին, մեծ հանրահավաք անցկացրեց Ազատության հրապարակում. պահանջն անփոփոխ է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Փետրվարի 20-ը 33 տարի առաջ, Արցախի վերածննդի օրն էր: Խորհրդանշական այս օրը պայքարի նոր էջ է բացելու մեր հայրենիքի համար, այս անգամ էլ մեր երկրում վերջ դնելու հայրենազրկման քաղաքականությանը, քանի որ օր-օրի խորանում է անվստահությունը, այս չմարսվող իրականության պայմաններում գրեթե շնչարգելության հասնող անվստահությունը իշխանության հանդեպ: Հանրահավաքի ընթացքում հենց այս միտքն են շեշտել Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչները:
Մանրամասները՝ Հայկ Սահակյանի տեսանյութում: