կարևոր
1451 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-20 20:44

Երեւանում վերաբացվել է Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Արցախի վերածննդի օրվա առթիվ՝ փետրվարի 20-ին, Երեւանում վերաբացվել է Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը:

Միջոցառման մասնակիցներն իրենց ելույթներում վերարժեւորել են Արցախյան շարժման գաղափարն ու անդրադարձել Արցախ, Հադրութ վերադառնալու, ինչպես նաեւ արարումով ու ստեղծագործելով պայքարելու անհրաժեշտությանը:

Մանրամասները՝ Ալիսա Մելքոնյանի տեսանյութում: