կարևոր
800 դիտում, 10 ամիս առաջ - 2021-02-20 17:47

Դանակը հասել է ոսկորին․ պետք է ձևավորել նոր կառավարություն․ Գագիկ Ծառուկյան

Դանակը հասել է ոսկորին․ պետք է ձևավորել նոր կառավարություն․ Գագիկ Ծառուկյան

Այսօր ծանր վիճակում ենք՝ տնտեսական ճգնաժամ, համաճարակ, Արցախի պատերազմ, խայտառակ պարտություն, կապիտուլյացիա, այդքան զոհեր ու վիրավորներ, անհայտ կորածներ ու գերիներ, որոնցից պատերազմի ավարտից 4 ամիս անց էլ  տեղեկություն չկա, ծնողներն անուշադրության են մատնված։ Այս մասին փետրվարի 20-ին Ազատության հրապարակում ընթացող՝ Հայրենիքի փրկության շարժման կազմակերպած հանրահավաքում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։

«2020-ի հունիսի 5-ին ասացի՝ անդունդի եզրին ենք, և կառավարությունը պետք է հրաժարական տա, այս անփորձ երիտասարդներն ի վիճակի չեն, արդեն 2,5 տարի ոչ մի բան չեն արել, եթե հրաժարական չտան, մենք Արցախը կորցնելու ենք, ունենք 3-4 ամիս ժամանակ։ Եթե խելք ունենային, լսեին, քայլ կատարեին, նախապատրաստվեին, բանակցեին, պատերազմը չէր լինի, այդքան զոհեր չէին լինի»,- նշեց նա՝ հավելելով, որ առատ ձյան տակ այդքան մարդ է հավաքվել այսօր, որովհետև դանակը հասել է ոսկորին։

Ծառուկյանը հայտարարեց, որ փրկության միակ ճանապարհը ներկայիս իշխանությունների հրաժարականն է և նոր կառավարության ձևավորումը։