կարևոր
497 դիտում, 2 ամիս առաջ --> 2021-02-20 16:22

Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ այլ տրանսպորտային միջոցների համար

Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ այլ տրանսպորտային միջոցների համար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

Դժվարանցանելի է Սյունիքի մարզի Սիսիան-Զանգեր հատվածը։

Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ այլ տրանսպորտային միջոցների համար։

Կոտայքի, Տավուշի, Արմավիրի, Վայոց ձորի, Արարատի, Սյունիքի մարզերում, Արագածոտնի մարզի Աշտարակ և Թալին քաղաքներում, Արագածի տարածաշրջանում, Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, Գեղարքունիքի մարզի Գավառ, Ճամբարակ քաղաքներում տեղում է ձյուն։

Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է։

Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին, Սյունիքի մարզի Սիսիան-Զանգեր հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 400 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։