24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Ես շփվում եմ հազարավոր մարդկանց հետ, այսօր չկա մարդ, որը պաշտպանում է գործող իշխանություններին, բոլորը նրանց համարում են դավաճան եւ դա օբյեկտիվ գնահատական է: Այս մասին փետրվարի 20-ին ընդդիմության հանրահավաքից առաջ քաղաքացիների հետ զրույցում նշեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
«Բայց մարդիկ ուղղակի դուրս չեն գալիս փողոց: Մեկն ասում է ցուրտ է, մեկն ասում է՝ դուրս գամ, ի՞նչ անեմ: Բայց երբ զինվորը կանգնած է խրամատում, նա չի նայում՝ ցուրտ է, թե կարկուտ է գալիս: Մենք էլ այդ տրամաբանությամբ եկեք հասկանանք, որ այս խրամատը մենք պետք է պահենք: Այս խրամատից է սկսվում հայրենիքի ու մեր երեխաների ապագան»,-ասաց նա: