կարևոր
1428 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-20 14:17

Յուրաքանչյուր բանական ՀՀ քաղաքացու պարտքն է փետրվարի 20-ին, ժամը՝ 15:00-ին լինել Ազատության հրապարակում. փաստաբան

Յուրաքանչյուր բանական ՀՀ քաղաքացու պարտքն է  փետրվարի 20-ին, ժամը՝ 15:00-ին լինել Ազատության հրապարակում. փաստաբան

Փաստաբան Գարիկ Սահակյանը, միանալով իր շատ գործընկերների և բազմաթիվ հասրակական-քաղաքական գործիչների, մտավորականների կոչին, հրավիրում է բոլորին այսօր ժամը 15:00-ին լինել Ազատության հրապարակում. 

«Յուրաքանչյուր բանական ՀՀ քաղաքացու պարտքն է փետրվարի 20-ին, ժամը՝ 15:00-ին լինել Ազատության հրապարակում։ Հայրենիքը մաս առ մաս, ամեն վայրկյան սկուտեղի վրա մատուցվում է թշնամուն։ Ապաշնորհ քաղաքականությունը խեղաթյուրել է մեր ազգային նկարագիրը. մենք վախկոտ չենք, մենք պարտվող չենք... Անտարբեր լինելով մենք վտանգում ենք մեր պետականությունն ու լինելիությունը։ Զգոն եղեք, սթափ դատեք ու ոտքի ելեք...»։