կարևոր
1988 դիտում, 2 տարի առաջ - 2021-02-20 14:03

Ֆեյք բռնելն ավելի լուրջ ազգային անվտանգության սպառնալիք, քան Ադրբեջանի ռազմական հանցագործությունները. Անժելա Էլիբեգովա

Ֆեյք բռնելն ավելի լուրջ ազգային անվտանգության սպառնալիք, քան Ադրբեջանի ռազմական հանցագործությունները. Անժելա Էլիբեգովա

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան գրում է. 

«Ես ոնց հասկացա, երեկվա էպոպեյան կապված ա ինչ-որ ֆեյք փնտրելու հետ։ Արդյունքում, պարալիզացված ա իմ աշխատանքը Ադրբեջանի հայատյացությունով պայմանավորված պատերազմական հանցագործությունների վերաբերյալ։ Նաև պարալիզացված ա դասապրոցեսը և մի քանի պլանավորված օնլայն հանդիպումներ սփյուռքի երիտասարդության հետ Ադրբեջանի թեմատիկայով, քանի որ հեռավար էր, իսկ բոլոր դիվայսներս վերցրել են։ Ու ես պատկերացում չունեմ, երբ են վերադարձնելու, ստուգելուց հետո, մինչև 6 ամիս կարող են պահել։ Իսկ ամենակարևորը, ինձ այդպես էլ չեն բացատրում, ինչ կապ ունեն էդ թեմայի հետ իմ հեռախոսն ու համակարգիչը։

Փաստորեն, ֆեյք բռնելը ավելի լուրջ ազգային անվտանգության սպառնալիք ա, քան Ադրբեջանի ռազմական հանցագործությունները»։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Ազգային Անվտանգության ծառայության աշխատակիցները միաժամանակյա խուզարկություններ են իրականացրել հանրային մի շարք գործիչների՝ ադբեջանագետ Անժելա Էլիբեկովայի, իրավաբան Գոհար Մելոյանի աշխատասենյակներում, քաղաքագետ Քառյակ Մեդիայի համահիմնադիր Կարեն Բեքարյանի տանը։ Ավելի ուշ Գոհար Մելյոյանն ու Անժելա Էլիբեկովան դուրս են եկել ԱԱԾ շենքից։