Այսօր՝ 2020թ.-ի փետրվարի 20-ին Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետի պաշտոնական կայքում:
Ուղերձում 5 անգամ նշվում է, որ Արցախյան շարժումը սկսվել է 32 տարի առաջ: Այնինչ Արցախյան վերածննդի սկիզբը 1988թ.-ի փետրվարն էր:
Հիշեցնենք, այս տարի լրանում է Արցախյան շարժման 33-ամյակը. 1988-ի սկզբներին Արցախում, այնուհետև Երևանում սկսված զանգվածային ցույցերը կոչ էին անում Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը վերամիավորել Խորհրդային Հայաստանի հետ։ Ժողովրդական այս շարժումն աշխարհի ուշադրության կենտրոնում էր, այն հայության զարթոնքի ու փոխակերպման պատճառ դարձավ։
1988-ի փետրվարի 20-ին Ստեփանակերտում Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նիստում որոշում ընդունվեց «Դիմել Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ-ների Գերագույն խորհուրդներին որպեսզի նրանց միջնորդությամբ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից Հայկական ԽՍՀ-ի կազմ վերադարձնելու պահանջով»։
Հավելենք, ուղերձը տեղադրելուց մտո կես ժամ հետո, թվագրումն ուղղեցին: