կարևոր
965 դիտում, 1 տարի առաջ - 2021-02-20 12:52

ԱԱԾ-ն միջամտել է մարդկանց իրավունքներին փաստացի չգործող նորմի հիման վրա. փաստաբան

Փաստաբան Արամ Վարդևանյանը, անդրադառնալով երեկ երեկոյան ԱԱԾ գործողություններին, գրում է. 

«Փաստորեն երեկվա ձերբակալությունների շքերթի հիմքը Քրեական օրենսգրքի 307.4-րդ հոդվածն է, որի վերաբերյալ կա առնվազն երկու խնդիր.

1) Հոդվածը ոչ միայն իրավական որոշակիության լրջագույն խնդիր ունի ու դրա պայմաններում հիմնավոր կասկածի շեմն առհասարակ հնարավոր չէ հաղթահարել,

2) Այլ նաև Հոդվածի հիմքը Ռազմական դրության պայմաններում տեղեկությունների տարածման ԿԱՆՈՆՆԵՐԸ խախտելն է: Կանոնները սահմանված են Կառավարության որոշմամբ, որոնք ՄԻՊ դիմումի հիման վրա գտնվում են ՍԴ վարույթում և ՍԴ-ն ԿԱՍԵՑՐԵԼ Է դրանց գործողությունը: Այսինքն ԱԱԾ-ն միջամտել է մարդկանց իրավունքներին փաստացի չգործող նորմի հիման վրա..»։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Ազգային Անվտանգության ծառայության աշխատակիցները միաժամանակյա խուզարկություններ են իրականացրել հանրային մի շարք գործիչների՝ ադբեջանագետ Անժելա Էլիբեկովայի, իրավաբան Գոհար Մելոյանի աշխատասենյակներում, քաղաքագետ Քառյակ Մեդիայի համահիմնադիր Կարեն Բեքարյանի տանը և  ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի գրասենյակում։ Վերջիններս և ևս մեկ անձ ձերբակալվել են